ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Պակիստանը, Թուրքիան ու Ադրբեջանը երեք հոգի են և մեկ սիրտ»

«Պակիստանը, Թուրքիան ու Ադրբեջանը երեք հոգի են և մեկ սիրտ»
29.05.2025 | 13:01

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը գտնվաում էր օկուպացված Բերձորում (Լաչին)՝ Թուրքիայի նախագահի և Ալիևի հետ միասին Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության անկախության և Բերձորում (Լաչին) օդանավակայանի բացման արարողությանը մասնակցելու համար։ Նա օկուպացված Բերձորում հայտարարել է․

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ գտնվել իմ եղբայրների և ընկերների հետ։ Տեսնել Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի դրոշները միասին ծածանվելիս Լաչինում՝ հպարտության զգացում է ներշնչում։ Մենք ցանկանում ենք շարունակել զարգացնել մեր գործընկերությունը, քանի որ ունենք խոր պատմական կապեր՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա։ Մենք միասնական դիրքորոշում ունենք Ղարաբաղի, Քաշմիրի և Հյուսիսային Կիպրոսի հարցերում»։

Այս հայտարարությունը հստակ հաղորդագրություն է առաջին հերթին Հայաստանին, Հնդկաստանին և Հունաստանին առ այն, որ թուրք–պակիստանա–ադրբեջանական եռյակը, որպես քաղաքակրթական առանձնահատկություններ ունեցող դաշինք, ունի շատ հստակ նպատակներ, և այդ նպատակները առանձին ուղղությամբ ընդդեմ Հայաստանի են, ընդեմ Հնդկաստանի, ընդդեմ Հունաստանի։

Շատ խորհրդանշական է Շարիֆի միտքը, թե․ «Պակիստանը, Թուրքիան ու Ադրբեջանը երեք հոգի են և մեկ սիրտ»։ Այս թեզը, ըստ էության, նրանք լիովին կապիտալիզացրել են, և մեզ՝ Հնդկաստանին, Հայաստանին, Հունաստանին մնում է լրջորեն ընդունել այս հայտարարությունները և գործել ըստ այնմ։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 5267

Մեկնաբանություններ